10/01/2018 11:19
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանը 2018 թ. կարձանագրի 3,8 տոկոս տնտեսական աճ
Համաշխարհային բանկի կանխատեսումներով, սպասվածից ավելի լավ աճի տեմպեր արձանագրած 2017 թվականից հետո, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2018 թվականին կարող են հասնել 3,1 տոկոսի` ի հաշիվ ներդրումների հետագա վերականգնման, արդյունաբերության աճի, ինչպես նաև հումքի գների կարգավորման, ինչը բարենպաստ կլինի հումք արտահանող, զարգացող երկրների համար:
Ըստ Համաշխարհային բանկի Global Economic Prospects զեկույցի, Հայաստանը 2018 թվականին կարձանագրի 3,8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4 տոկոս:
Ավելի վաղ բանկը կանխատեսում էր, որ 2018-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3,1 տոկոս, իսկ 2019-ին՝ 3,4 տոկոս: