10/01/2018 19:24
Պերեսը Բեյլին պատրաստ է վաճառել չինական ակումբներից մեկին՝ Նեյմարին գնելու համար
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բաց թողնել կիսապաշտպան Գարեթ Բեյլին Չինաստան, փոխանցում է Sports.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի նախագահը հույս ունի, որ 95 մլն եվրոն, որը ուելսցի ֆուտբոլիստի համար առաջարկում է «Գուանչժոու Էվերգրանդը», կօգնեին մադրիդցներին ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
Նշվում է, որ Բեյլը չէր ցանկանա կարիերան շարունակել Չինաստանի առաջնությունում: