10/01/2018 12:14
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 1,04 տոկոսով՝ հասնելով 68.82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,23 տոկոսով՝ հասնելով 62,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: