11/01/2018 09:48
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վերադառնալ հարկային նախկին դրույքաչափերին. ՀԺ
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով դաշինքի կողմից ընդդեմ թանկացումների կազմակերպվելիք երթին, նշել է.
«Փաստացի բոլորն ընդունում են, որ այս թանկացումների պատճառը հարկային օրենսգիրքն է, որը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Մենք դեմ ենք թանկացումներին և մտադիր ենք պայքարել այդ թանկացումների դեմ և, ըստ էության, այսօր դա անելու արդյունավետ ճանապարհը Հարկային օրենսգիրքը փոփոխության ենթարկելն է և հարկային նախկին դրույքաչափերին վերադառնալը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: