11/01/2018 09:16
Նախագահ Սարգսյանը հաստատեց, որ 2018-ին զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատել է նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոն։ Նախագահական նստավայրում առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքները մեղմելու լուծումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է. «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող են լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»։
Սարգսյանը պարզ ասում է, որ տարվա երկրորդ կեսից հետո ինքն է լինելու իշխանության ղեկավարը և ինքն է զբաղվելու այդ խնդիրների լուծմամբ»։