11/01/2018 09:41
ՊՆ-ում սիրով սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին՝ այս անգամ որպես նախարար. «Փաստ»
«Փաստ»-ին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարարությունից արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված կադրերը և ՊՆ-ում մնացած Դավիթ Տոնոյանի մտերիմները ջանասիրությամբ լոբբինգ են անում հանուն Դավիթ Տոնոյանի:
«Լուրեր են տարածում, թե իբր պաշտպանության նախարարությունում անհամբեր ու սիրով սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին՝ այս անգամ որպես նախարար: Վերջերս մի հավաքի ժամանակ դարձյալ քննարկել են այդ հարցը, որին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Բոլորը միաբերան Տոնոյանին որպես պաշտպանության նախարար են դիտարկում: Այս ամենը, իհարկե, ապրիլի 9–ից հետոյի սցենարում է, երբ Սերժ Սարգսյանը կավարտի ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնավարելը»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: