11/01/2018 12:30
2018 թվականին քաղաքացու կենսամակարդակն անկում է ապրելու. Տնտեսագետ
2018 թվականին քաղաքացու կենսամակարդակը 2017-ի համեմատ անկում է ապրելու, «Ազատության» եթերում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
Պատճառներից մեկն, ըստ տնտեսագետի, լայն սպառման ապրանքները թանկացումն է՝ ծխախոտ, սպիրտ, բենզին, հավի միս և այլն։
«Սրանք գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ են, և այս պարագայում, ոչ թե մրցակցությունն է սրվելու, այլ այս ծախսերն ուղղակիորեն բաշխվելու են սպառողների վրա», - ասաց Արտակ Մանուկյանը։
Սրան էլ, Մանուկյանի խոսքով, գումարվում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային պարտադիր կուտակումները։
Կենսաթոշակների և աշխատավարձերի չբարձրացումն էլ, ըստ տնտեսագետի, վկայում է այն մասին, որ չեն փորձում բարեկեցիկ կյանք ապահովել շարքային քաղաքացու համար։