11/01/2018 19:36
Եվրամիությունը մտադիր է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում
Եվրամիությունը մտադիր է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում, հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС»-ը:
«Եվրահանձնաժողովն այսօր ներկայացրել է ԵՄ-ի անդամ պետությունների հետ համաշխարհային դասի եվրոպական գերհամակարգիչների ստեղծման համատեղ պլան: Դրանք անհրաժեշտ են մեծ քանակությամբ տվյալների մշակման համար, նաև հասարակությանն օգուտ կբերեն շատ բնագավառներում՝ սկսած առողջապահությունից և էներգիայի վերականգնվող աղբյուրներից մինչև կիբեռանվտանգություն»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովը մտադիր է նախագծում ներդնել 468 հազար եվրո: Մոտավորապես նույնքան, ինչպես սպասվում է, կներդնեն Եվրամիության անդամ երկրները:
«Ամբողջությամբ վերցված՝ մինչև 2020 թվականը կներդրվի պետական ֆինանսավորման շուրջ 1 միլիարդ եվրո, բացի դրանից, կկատարվեն մասնավոր ներդրումներ»,- նշում Է ԵՀ-ն: