12/01/2018 10:06
Պաշտոնյաներին արգելվել է տոն օրերին կամուֆլյաժներով դիրքեր բարձրանալ` դիտարկելով դա որպես անձնական գովազդ. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է.
«Ամանորին Սերժ Սարգսյանն արգելել է Ազգային ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին կամուֆլյաժներով կամ առանց դրանց դիրքեր բարձրանալ, դա դիտարկելով որպես անձնական գովազդ, «հերոսության» խորհրդանիշ:
Այս մոտեցումն ամրագրվել էր դեռևս «չաղ-ուրախ-բախտավոր-շուբավոր» ՀՀԿ կանանց` դիրքեր այցի ժամանակ, որը հանրությունը շատ վատ էր ընկալել: Ասում են, սակայն, նման մոտեցման համար մեկ այլ լուրջ պատճառ էլ կա. ազերիները ոչխարորեն կատաղում են, երբ հայոց բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են դիրքեր»: