12/01/2018 13:50
Ռուսաստանմում կոնյակի նվազագույն մանրածախ գինը կբարձրացվի
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը կառաջարկի Ֆինանսների նախարարությանը 2018 թվականին բարձրացնել կոնյակի նվազագույն մանրածախ գինը մինչև 0,5 լիտր ծավալով շշի համար 500 ռուբլու: Այդ մասին «Известия»-ին հայտնել է նախարարության սննդամթերքի և վերամշակման արդյունաբերության բաժնի ղեկավար Եվգենի Ախպաշևը:
Այժմ կոնյակի նվազագույն մանրածախ գինը 0,5 լիտրի համար 371 ռուբլի է: Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գինը կբարձրանա ավելի քան մեկ երրորդով (+34,8%):
Այդ քայլը թույլ կտա գնել օրինական արտադրանքը կեղծ արտադրանքից, որի մասնաբաժինն այժմ շուկայում կազմում է մոտ 60 տոկոս: