12/01/2018 16:15
Յոթ ֆուտբոլիստ հեռացել է «Արցախ»-ից
«Արցախը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Ալբերտ Օհանյանի, Արմեն Դուրունցի, Գրիգոր Մակարյանի, Վահե Միրաքյանի հետ:
Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արցախի» և Ժորա Նազարյանի, Եգոր Լուգովոյի, Դավիթ Իսրայելյանի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, և ակումբը որոշել է չերկարաձգել դրանք:
«Արցախը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություններ մաղթում նրանց մարզական կարիերայում: