12/01/2018 18:19
Գվարդիոլան ճանաչվել է ԱՊԼ-ի` դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի` դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Քվեարկությունն անցկացվել է լիգայի պաշտոնական կայքում: Հատկանշական է,որ իսպանացի մասնագետը 4-րդ անգամ անընդմեջ է ճանաչվում ամսվա լավագույն մարզիչ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ավելի վաղ, Գվարդիոլան լավագույնն էր ճանաչվել նաև 2017 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամսիների արդյունքներով, փոխանցում է Championat.com-ը:
Բացի Գվարդիոլայից, այս կոչմանը հավակնում էին նաև Սեմ Էլարդայսը («Էվերթոն»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Ռոյ Հոջսոնը («Քրիսթալ Փելաս»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») և Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»):
Դեկտեմբերին «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 7 խաղում տարել է 6 հաղթանակ, մեկ անգամ էլ ոչ-ոքի է խաղացել: