12/01/2018 13:34
Ուզում եք 1000 դրամ դնենք տոմսերը, մեկ ա չեն գա մարզադաշտ, որովհետև հավաքականը լավ չի խաղում. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ Հայաստանում ֆուտբոլային հանդիպման տոմսերի գները բարձր չեն։
«Տոմսերի գները բարձր չեն, նորմալ գներ են», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ անդրադառնալով երկրպագուների դժգոհությանը, թե հավաքականի հանդիպման տոմսերի գները բարձր են։
Նա նշեց, որ երկրպագուներին այդ թեմայով հրավիրել է քննարկման։
«Իրենք կգնեն տոմսերն էժան, բացի դրանից, մենք անապահով խավերի համար զեղչեր արել ենք, տոմսեր ենք տվել: Ուզում եք 1000 դրամ դնենք, մեկ ա չեն գա, որովհետև հավաքականը լավ չի խաղում: Հենց հավաքականը լավ խաղա, կգան մարզադաշտ», - ընդգծեց ՀՖՖ նախագահը։
Նա վստահեցրեց, որ տոմսերի նոր քաղաքականության ձևը կհրապարկեն, բոլորին կտեղեկացնեն։