Մի քանի տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ կյանք պարգևեցին. Ռուբեն Մաթևոսյանը՝ ծննդյան 2 օրերի և հաղթահարած դժվարությունների մասին

12/01/2018 17:28

Մի քանի տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ կյանք պարգևեցին. Ռուբեն Մաթևոսյանը՝ ծննդյան 2 օրերի և հաղթահարած դժվարությունների մասին


ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը խոստովանեց՝ երկու ծննդյան օր ունի՝ 1941 թվականի դեկտեմբերի 12 և 1942 թվականի հունվարի 12: Առաջինն իր իրական ծննդյան օրն է, երկրորդն՝ իր ընտրությունը:

«Ես ծնվել եմ դեկտեմբերի 12-ին՝ Երևանում, բայց անձնագրումս ամրագրված է՝  հունվարի 12, Սպիտակ: Իմ ցանկությամբ հորս ծննդյան օրն ու ծննդավայրն եմ վերցրել, արդյունքում էլ՝ մեկ ամսով փոքրացել եմ: Ես երջանիկ եմ, որ 2 ծննդյան օր ունեմ: Ավելին՝ գտնում եմ, որ մարդն ամեն օր պետք է արթնանա այն գիտակցումով, որ հենց այդ օրն իր ծննդյան օրն է, որն Աստված իրեն է շնորհել: Ինձ համար ծննդյան օր է նաև սեպտեմբերի 1-ը, քանի որ 1961 թվականի այդ օրվանից մինչ այսօր աշխատում եմ Հայաստանի Հանրային ռադիոյում», - նշեց ժողովրդական երգի վարպետը:

Թեև դեկտեմբերի 12-ին երգիչն արդեն նշել է ծննդյան տարեդարձը, սակայն այսօր էլ բազմաթիվ շնորհավորական զանգեր է ստացել:

«Ավելի մեծ գնահատական, քան այն, որ մարդիկ հիշում ու քեզ հիշեցնում են քո ծննդյան օրը, չկա: Իմ հարազատները, ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերներն ինձ հենց դեկտեմբերի 12-ին էլ շնորհավորում են: Կողքիս են լինում 3 զավակներս ու 5 թոռնիկներս, դրանից առավել մեծ ջերմություն աշխարհում չկա: Նրանք իմ գիտակցությունն են, իմ կյանքի նպատակը: Փոքրիկը թղթի վրա ինչ-որ փոքրիկ բան է նկարում ու այնպիսի գոհունակությամբ ու ջերմությամբ է ինձ նվիրում, որ քիչ է մնում երջանկությունից արտասվեմ: Ես փոքր-ինչ ռոմանտիկ եմ, առանց որի, երևի թե արվեստագետը գոյության չի ունենա», - ժպիտով նկատեց նա:

Ժողովրդական արտիստն ընդգծեց՝ իրեն զերծ է պահում վատ սովորույթներից, երբեք չի կոպտում մարդկանց.

«Համենայնդեպս, ես իմ ծնունդով միայն օգուտ, մնայուն երգ բերեցի, որն այսօր յուրաքանչյուր հայի ականջին է: Ամեն մեկը 56 տարիների ընթացքում երևի թե մի 100 անգամ լսած կլինի ինձ: Չեմ սիրում մեծամտանալ, բայց կողքից ինձ նայելուց չեմ հրաժարվում: Կոչումը կրում եմ ոչ թե նրա համար, որ հպարտանամ, այլ, որ այն առավել արժևորեմ: Որքան էլ մարդը համեստ լինի, միևնույն է, պետք է ինքն իրեն լավ ճանաչի ու իր արածն արժևորի»:

Ավելացող թվերը ժողովրդական երգի վարպետին երբեք չեն վախեցնում: Ասում է՝ հիմա էլ նույն ձևի է տեսնում, լսում ու աշխատում, ինչպես 10 տարի առաջ: Միակ բանը, որ փոխվել է, պատասխանատվության առավել մեծ չափաբաժինն է.

«Մարդը ծնվել է ապրելու համար, իսկ թե երբ կանէանա, ոչ ոք չգիտի: Ես շարունակելու եմ զինվորագրված մնալ իմ գործին, աշխատանքին: Ես շատ ուշադիր եմ ոչ միայն իմ առողջության ու ընտանիքիս բարեկեցությանը, այլ նաև միշտ պատրաստ եմ պահապան լինելու հայ երգին»:

76 տարիների ընթացքում կորուստներ էլ են եղել, ցավոք, մարդկային կորուստներ: Բայց դժվարությունները փորձել է հաղթահարել:

«Իմ կորուստներն իմ ընկերների բացակայությունն են, որոնք փորձել եմ հաղթահարել: Նրանք չկան, բայց նրանց գործը մնայուն է, շարունակվում է: Մի քանի տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ կյանք պարգևեցին: Ես բոլորովին չեմ ընկճվել անգամ այդ օրերին: Այն մարդկանցից չեմ, ովքեր անընդհատ բողոքում են, տխրում: Եթե այդ ժպիտը, ներքին հպարտությունը, նվիրվածությունն ու գիտակցությունը չլինի, երբեք չի կերտվի նոր ստեղծագործություն: Քեզ համար միայն սևը գոյություն կունենա, իսկ դա գույն չի, մթություն է: Ես պայծառություն, արև եմ սիրում: Երբ եղանակը մի փոքր մռայլ է լինում, տան բոլոր լույսերը վառում եմ, որ չզգամ այդ մռայլությունը», - նշեց մեր զրուցակիցը:

Aysor.am-ի հետ զրույցում նախորդ տարի Ռ. Մաթևոսյանը խոստովանել էր՝ թեև նյութական նվերների հետ մեծ սեր չունի, սակայն կցանկանար մի փոքրիկ անկյուն, տուն ունենալ, որտեղ կկարողանար բնակվել կնոջ և որդու հետ: Հոբելյարի երազանքն իրականացավ աշնանը. Էրեբունի-Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանին նրան երկու սենյականոց բնակարան հատկացրեց:

«Նախորդ տարին ինձ համար նշանավորվեց նաև 600 էջանոց մի գրքով, որտեղ իմ մասին բավական տեղեկություններ կան: Այն ներկայացնում է ոչ միայն իմ անցած ուղին, այլև՝ իմ մտքերն ու նաև ինձ ուղղված գնահատականները՝ ժամանակի մեծերի կողմից: Բնակարանն էլ, իհարկե, ինձ համար կարևոր էր, թեկուզ զավակներիցս մեկն իմ կողքին լինի, բայց այն անկյունը, որտեղ ես ապրում եմ, հանգիստ կլինի: Մենք մեծ ընտանիք էինք», - շեշտեց երգիչը:

Նրա ցանկությունն այլևս մեկն է՝ Աստված շարունակի իրեն նայել այն նույն բարի աչքով, որով մինչ այսօր է նայել, որպեսզի կարողանա մշտապես նվիրվել հայ երգ ու երաժշտությանը:

«Ուզում եմ՝ առողջ լինենք բոլորս՝ ես, զավակներս, հանդիսատեսը, մեր միտքը: Թող Հայաստան աշխարհը լավ ու խաղաղ ապրի, մեր զինվորներն այսուհետ սահմանին կանգնեն ոչ թե մեզ պաշտպանելու համար, այլ դեմքով՝ մեզ, խաղաղությամբ նայելով, թե ինչ հրաշալի երկիր ունեն: Ապրեն իրենք, որ կարողանում են խաղաղության մեջ պահել մեզ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուբեն Մաթևոսյանը:


 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը