12/01/2018 15:09
Սամվել Կարապետյանը հայկական ֆուտբոլում պատահական մարդ չէ. Ռուբեն Հայրապետյան
«Արարատ-Մոսկվա» ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի Բարձրագույն խմբում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նշենք, որ Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ավան Ակադեմիան» կանվանափոխվի «Արարատ Մոսկվա», որի նախագահն է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:
«Ես զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ, բայց ինչ խոսել ենք, պետք է հրապարակե՞նք: Կարծում եմ՝ բոլորդ էլ տարիներով տեսել եք Սամվել Կարապետյանի գործունեությունը, հայրենասիրությունը, նվիրվածությունը: Նա պատահական չէ ֆուտբոլում ու միշտ եղել է հավաքականի կողքին», - նշեց ՀՖՖ նախագահը։