12/01/2018 13:41
«Բորուսիայի» միանգամից 9 ֆուտբոլիստ վարակվել է ստամոքսային գրիպով
«Բորուսիայի» միանգամից 9 ֆուտբոլիստ Մարբելյեի (Իսպանիա) մարզական հավաքի նախավերջին օրը վարակվել է ստամոքսային գրիպով, փոխանցում է Championat.com-ը՝ հղում անելով Bild-ին:
Գրիպով այժմ տառապում են Ռոման Բյուրկին, Ռոման Վայդենֆելերը, Մարկ Բարտրան, Անդրե Շյուրլեն, Կրիստիան Պուլիշիչը, Օմեր Տոպրակը, Յակոբ Բրուն Լարսենը, Նուրի Շահինը և Դոմինիկ Ռայմանը: Հիվանդացության պատճառը հավի խորովածն է: