13/01/2018 14:17
Շվայնշտայգերը նոր պայմանագիր կկնքի «Չիկագոյի» հետ
Գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը նոր պայմանագիր կկնքի «Չիկագոյի» հետ: ՄԼՍ-ում հանդես եկող ակումբի մենեջեր Նելսոն Ռոդրիգեսը նշել է, որ 33-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցությունները լավ են ընթանում, փոխանցում է Sport.ru-ն:
«Լավատեսորեն ենք տրամադրված: Ակումբը մոտ է Բաստիանի վերադարձին: Իհարկե, դեռ ոչինչ ստորագրված չէ, սակայն կարծում եմ՝ նա կվերադառնա»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է AFP-ն: