15/01/2018 17:39
Նասրիին սպառնում է 4 տարվա որակազրկում՝ արյան փոխներարկման համար. դա դոպինգ է
«Անթալյասփորի» կիսապաշտպան Սամիր Նասրին կարող է հեռացվել ֆուտբոլից հակադոպինգային օրենսդրության խախտման պատճառով, հայտնում է Sports.ru-ն:
30-ամյա խաղացողին, ով 2016/17 մրցաշրջանում հանդես է եկել «Սևիլիայի» կազմում, արյան փոխներարկում են կատարել, ինչը հակադոպինգային կանոնների համաձայն արգելված է: Իսպանիայի հակադոպինգային լաբորատորիան ՈւԵՖԱ-ին խորհուրդ է տվել ֆրանսիացուն 4 տարի ժամկետով հեռացնել ֆուտբոլից:
Հաղորդվում է, որ Նասրին բողոքարկում է ներկայացրել ՈւԵՖԱ-ին, սակայն նրան հրաժարվել են թերապևտիկ բացառություն տալ, որը վերջինիս թույլ կտար խուսափել պատժից: