15/01/2018 20:01
Ռոնալդուն իրեն խաբված է զգում և ցանկանում է «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ամռանը հեռանալ իր ներկայիս ակումբից, հայտնում է AS-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստն այս մասին հայտնել է իր թիմակիցներից ոմանց: Ռոնալդուի համար առաջնային տարբերակը կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակելն է, որտեղից նա 2009 թվականին տեղափոխվել է «Արքայական ակումբ»:
Անգլիական գրանդում, որի կազմում նա նվաճել է իր առաջին «Ոսկե Գնդակը», արդեն գիտեն Ռոնալդուի ցանկության մասին:
Ֆուտբոլիստի այս դիրոքորոշումը պայմանավորված է նրանով, որ Ռոնալդուն իրեն միանգամայն խաբված է զգում «Ռեալում»: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գարնանը խոստացել էր բարելավել պայմանագրի ֆինանսական պայմանները, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ:
Ռոնալդուի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: