16/01/2018 13:47
«Բարսելոնը» հրաժարվել է Ռաֆինյային վաճառել
«Բարսելոնը» մերժել է բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային գնելու «Ինտերի» առաջարկը, փոխանցում է Marca-ն:
Միլանցիները, որոնք մտադիր էին վարձակալել 24-ամյա ֆուտբոլիստին, բրազիլացու տրանսֆերի համար առաջարկել են 20 միլիոն եվրո: Կատալոնական ակումբում կարծում են, որ այդ գումարը բավարար չէ նման ֆուտբոլիստի համար: «Բարսելոնան» ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո և բոնուսներ, ինչպես նաև, որ մրցաշրջանի ավարտից հետո Ռաֆինյայի տրանսֆերը պարտադիր իրականացվի, ինչին «Ինտերը» համաձայն չէ:
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը: