16/01/2018 12:29
ՌՈՒՍԱԼ-ը նոր գլխավոր տնօրեն է նշանակել ԱՐՄԵՆԱԼ գործարանում
ՌՈՒՍԱԼ ընկերությունը` աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը հայտարարում է Արթուր Զաքարյանին Երևանի փայլաթիթեղագլանման գործարանի գլխավոր տնօրեն նշանակելու մասին:
Մինչ այդ նա ձեռնարկության արտադրական գծով տնօրենն էր:
Արթուր Զաքարյանի խնդիրն է նոր պաշտոնում իրականացնել ՌՈՒՍԱԼ-ի ռազմավարությունը արտադրանքի որակի կատարելագործման, արտադրության և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև բնապահպանության, արտադրական անվտանգության և աշխատանքի պահպանության ոլորտներում արդիական չափանիշների ներդրումը: Նշանակումը կատարվել է ՌՈՒՍԱԼ-ի կադրային ռեզերվի ծրագրի շրջանակներում, որը միտված է Ընկերության լավագույն աշխատակիցների զարգացմանը:
Արթուր Զաքարյանը ծնվել է 1982 թ. Երևանում: