16/01/2018 17:50
«Ռեալը» պատրաստ է վճարել Իկարդիի հրաժարագինը
«Ռեալը» պատրաստ է վճարել «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդիի հրաժարագինը, որը կազմում է 110 միլիոն եվրո, հայտնում է Sports.ru-ն:
Մադրիդյան ակումբը հարձակվող է փնտրում և վերջնական ընտրությունը կատարել է Իկարդիի օգտին: Գործարքը կարող է կայանալ արդեն հունվարին:
Միլանյան ակումբը ցանկանում էր Մաուրոյի հրաժարագինը հասցնել 200 միլիոն եվրոյի, սակայն դրա համար ֆուտբոլիստը պահանջել է կրկնապատկել իր աշխատավարձը:
«Ռեալ» տեղափոխության շնորհիվ Իկարդին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգային և հաջող ելույթների դեպքում ընդգրկվել հավաքականի կազմում ԱԱ-2018-ի համար:
Իկարդին Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 20 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ: