16/01/2018 16:31
Մինո Ռայոլա. «ՄՅՈՒ»-ն չի ընդունի Ալեքսիսին, եթե Մխիթարյանը չհամաձայնի «Արսենալ» տեղափոխվել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ հայազգի ֆուտբոլիստը կարող է «Արսենալ» տեղափոխվել, փոխանցում է Sports.ru-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» չի ընդունի Սանչեսին, եթե Մխիթարյանը չհամաձայնի «Արսենալ» տեղափոխվել: Միկին դեռ որոշում չի կայացրել:
«Նա որոշում է կայացնելու՝ հիմնվելով, թե ինչն է իր համար ավելի լավ: Նա պայմանագրով դեռ 2,5 տարի ունի, դրա համար որոշում կայացնելու է միայն նա:
Սանչեսը դառնալու է Մխիթարյանի գործարքի մի մասը», – հայտարարել է Ռայոլան: