17/01/2018 14:39
Nestle-ն 2,8 մլրդ դոլարով վաճառում է ԱՄՆ-ի իր գործարանն իտալական Ferrero-ին
Սննդամթերքների համաշխարհային շուկայի առաջատար Nestle-ն վաճառում է ԱՄՆ-ում գտնվող հրուշակեղենի գործարանն իտալական Ferrero ընկերությանը: Գործարքի արժեքը կազմում է 2,8 միլիարդ դոլար, հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ում գործող արտադրական ձեռնարկությունից ազատվելու Nestle-ի մտադրության մասին: Ընկերությունն ակնկալում էր 2018 թվականի առաջին կիսամյակում ստանալ 1-ից 3 միլիարդ դոլար: