«На улице Мира». Նորա Գրիգորյանը և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Սումգայիթի ջարդերի մասին փաստագրական ներկայացում են պատրաստում

17/01/2018 19:08

«На улице Мира». Նորա Գրիգորյանը և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Սումգայիթի ջարդերի մասին փաստագրական ներկայացում են պատրաստում


Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրիչ-ռեժիսոր Նորա Գրիգորյանն այս օրերին աշխատում է նոր ներկայացման վրա, որը նվիրված է լինելու Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: Նման թեմատիկայով բեմադրություն պատրաստելու միտքն առաջացել է դեռևս սեպտեմբեր ամսին: Օրերս էլ երիտասարդ բեմադրիչը մշակույթի ոլորտի գերատեսչության նախաձեռնությամբ հանդիպելու է նախարար Արմեն Ամիրյանի հետ՝ ներկայացման հետ կապված որոշ հարցեր քննարկելու:

«Ամիսներ առաջ հայրս՝ Ալեքսանդր Գրիգորյանն ու թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը խոսում էին, որ հայկական թեմատիկայով ներկայացում է պետք պատրաստել: Բնականաբար, առաջինը, որ իմ մտքին եկավ, 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության թեմայով նոր ներկայացում բեմադրելն էր: Թեև, մենք խաղացանկում այդ թեմայով ունենք «Հրեշը լուսնի վրա» Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությունը, որը հայրս բեմադրել է նաև Մոսկվայում՝ Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում: Հանդիսատեսի շարքում էին նաև Հայաստանի և Ռուսաստանի առաջին տիկինները: Այն բավական մեծ արձագանք էր ստացել ու արդեն 13 տարի ընդգրկված է Մոսկովյան թատրոնի խաղացանկում: Բոլորն ասում են, որ դա բացառիկ երևույթ է, մինչ այս՝ Ցեղասպանության մասին ոչ-ոք այդպես գրագետ չէր խոսել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Նորա Գրիգորյանը:

Այնուհանդերձ, նոր ներկայացման միտքը երիտասարդ ռեժիսորին հանգիստ չէր տալիս: Փնտրում ու համացանցի օգնությամբ գտնում է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին գրքերի հատորյակները, այնուհետև՝ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի հեղինակ ու գլխավոր խմբագիր Մարինա Գրիգորյանին:

«Ցանկություն հայտնեցի նրա հետ հանդիպել ու խոսել այդ թեմայի շուրջ, քանի որ ինձ հետաքրքրում էին թե՛ Բաքվի, թե՛ Սումգայիթի ջարդերը: Հանդիպման ժամանակ Մարինան ինձ հստակ ցույց տվեց վերոնշյալ ջարդերի միջև մի շարք տարբերություններ՝ սկսած երկրի ղեկավարության ազդեցությունից ու ուժից, ԽՍՀՄ-ի վերաբերմունքից: Սումգայիթի թեմայով կան բազմաթիվ հարուցված գործեր, ապացույցներ, քննություններ. ականատեսներ, ովքեր պատմել են իրենց աչքի տեսածը: Որոշեցի ընտրել հենց Սումգայիթի թեման ու սկսեցի աշխատել պիեսի վրա: Խմբագրելու հարցում ինձ շատ է օգնել մեր թատրոնի գրականության մասի վարիչ Մարինա Մարինոսյանը: Ասեմ, որ այս ներկայացումը ստեղծելու համար աջակցության ցանկություն է հայտնել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մոտակա օրերս պետք է հանդիպենք և ավելի մանրամասն խոսենք այս մասին», -տեղեկացրեց նա:

Որքան էլ թեմայի կիզակետում սումգայիթյան ջարդերն են, ռեժիսորը փորձելու է հանդիսատեսին զերծ պահել ատելության չափաբաժնից: Ընդգծում է՝ թեև այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, բայց պիեսը ծանրաբեռնված չէ նեգատիվով.

«Փաստերի մեջ առավել խորանալով՝ գիտակցում ես, որ իրականում շատ քիչ բան գիտես, հիմնականում՝ մակերեսային: Հասկացա, որ պետք է խոսել, ցույց տալ, չմոռանալ: Համեմատականներ տանելով՝ հասկանալի է դառնում, որ այսօր էլ պատկերը շատ չի փոխվել: Մեր օրերում էլ Ադրբեջանն ու Թուրքիան ծավալում են նույն հակահայկական քաղաքականությունը. նրանք, ովքեր 1988 թվականին այդքան հայ ջարդեցին, թալանեցին, Սումգայիթում ընտանիքներ կործանեցին՝ ձեռք բերելով մարդասպանի պիտակ, դրանից ընդամենը երկու տարի անց դարձան հերոսներ, Բաքվում նրանց նկարներով պաստառներ էին պահում ու գոռում՝ կեցցե Սումգայիթի հերոսներին: Այսօր էլ պատմությունը կրկնվում է՝ Սաֆարովը, սպանելով քնած հայ սպային, վերադառնալով Ադրբեջան՝ դարձավ հերոս»:

Ճիշտ է, ներկայացումը փաստերի հիման վրա է բեմադրվում, այնուամենայնիվ, գեղարվեստական մասից բեմադրիչը չի հրաժարվի: 1 ժամ 10 րոպե տևողությամբ գործողությունների ընթացքում ջարդեր ու սպանություններ չեն արտացոլվի:

«Կարծում եմ՝ այս ժամանակաչափը լիովին բավարար է: Իհարկե, այնքա՜ն պատմություններ, ճակատագրեր կան, որոնց մասին ուզում ես անպայման խոսել բեմից, բայց հավատացեք, այդ ամենի մասին լսելը, տեսնելը հոգեպես շատ բարդ կլինի: Փորձել եմ տեսարանները համադրել՝ ցույց տալով, թե ինչ ջերմ, ընկերական ու բարեկամական են եղել միմյանց հետ հայերն ու ադրբեջանցիները: Չեմ փորձել հակաադրբեջանական ինչ-որ ակնարկ անել կամ խոսք հղել, չեմ հերքել նաև այն փաստը, որ այդ ազգի մեջ էլ կային մարդիկ (ընկերներ, հարևաններ, ծանոթներ), ովքեր փորձել են օգնել և փրկել հայերին: Բայց նաև չեմ թաքցրել, որ այդ ժողովրդի մեծամասնությունը դավաճանեց, ծախեց, ոչ միայն չօգնեց, այլև՝ դուռը չցանկացավ բացել ու փրկել դիմացինին... Այո՛, սա փաստագրական ներկայացում է լինելու, սակայն փորձել ենք գեղարվեստականը չմոռանալ: Չէ՞ որ սա թատրոն է, բեմ, սխալ կլիներ ցույց տալ հենց սպանությունները: Առավել ազդեցիկ են այդ ամենի մասին մարդկանց հիշողությունները, յուրաքանչյուրի հիշողության մեջ ինչ-որ իր, ձայն, կերպար է մնացել, որն էլ հիշեցնում է այդ արյունոտ օրերի մասին», - մանրամասնեց մեր զրուցակիցը:

«На улице Мира» (Խաղաղության փողոցի վրա). հենց այսպես է կոչվելու ներկայացումը, քանի որ միտինգներն ու սպանությունների մեծ մասը հենց Խաղաղություն կոչվող փողոցի վրա է եղել… Նորայի կերպարներն իրական մարդիկ են՝ իրական պատմություններով: Սակայն փոխված են նրանց անունները, պատմությունները ներկայացնելու ձևաչափը: Կան նաև հատվածներ, երբ մի քանի իրական պատմություն հավաքագրել է մեկ կերպարում:

«Հայրս ինձ օգնում էր՝ պատմում իր ընկերների մասին, թե ինչ երաժշտություն էին լսում, ինչ հումորներ անում: Այդկերպ պահպանել եմ կոլորիտը... Նա շատ էր ոգևորվել՝ իմանալով, որ այս թեմայով ներկայացում եմ ուզում բեմադրել: Մի անգամ էլ ասաց.

«Ժամանակին շատ եմ ցանկացել այս մասին խոսել, բեմադրություն անել: Չհասցրեցի, այնքան ուրախ եմ, որ դու, առանց իմ հուշելու, այս դժվարին աշխատանքը քեզ վրա վերցրեցիր»», - վերհիշեց ռեժիսորը:

Թեև Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցը լրանում է փետրվարի 28-ին, սակայն ներկայացման պրեմիերան նախնական որոշված է մարտի 2-ին: Ընդգրկված է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի արտիստների գերակշիռ մասը: Ինչպես բեմադրիչը նկատեց՝ փորձել է ներգրավել նաև այն դերասաններին, ովքեր մեկ տարուց ավելի որևէ նոր աշխատանքով չեն ներկայացել:

Ի դեպ, Նորա Գրիգորյանը բոլորովին վերջերս Ռուսական թատրոնի բեմ բարձրացրեց «Շելկունչիկը», որը բավական մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շարքերում: Ռեժիսորը շեշտեց՝ 2018-ը հագեցած թատերական տարի է լինելու, արդեն իսկ բազմաթիվ մտահղացումներ ունի, որոնց մասին առաջիկայում կբարձրաձայնի:

«Ունեմ պլաններ, որոնց մասին տեղյակ է ու իր հավանությունն է տվել նաև մեր թատրոնի ղեկավարությունը: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, այդ իսկ պատճառով պիեսների անունները չեմ ասի: Իմ ցանկության, նպատակասլացության ու աշխատասիրության արդյունքում, վստահ եմ, հագեցած ու հաջողակ տարի ենք ունենալու», - խոստովանեց նա:

Բեմադրիչն այժմ նաև Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում է աշխատում՝ իրեն է վստահվել Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարած դերասանի վարպետության ռուսական 4-րդ կուրսի ղեկավարի պարտականությունները: Որպես դիպլոմային աշխատանք՝ այժմ այդ կուրսի հետ նույն «Շելկունչիկ»-ն են բեմադրում: Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան և այդ կուրսի դասախոս Արթուր Պետրոսյանն էլ նույն կուրսի հետ բեմադրում է «Авгиевы Конюшни» պիեսը: Սումգայիթի ջարդերի մասին պատմող ներկայացումն էլ հետագայում դիպլոմային աշխատանքների մեջ կընդգրկվի:

«Հորս ղեկավարած վերջին կուրսն է, ու ես նրանց ասում եմ՝ իմ վերջինները: Ինձ համար նրանց հետ աշխատելը շատ հաճելի է, հետագայում էլ կցանկանայի համագործակցել: Հայրս էլ էր երիտասարդների հետ մեծ հույսեր կապում, ներգրավում ներկայացումների մեջ՝ չմոռանալով, իհարկե, հիմնական դերասանական կազմի կարևորությունն ու նշանակությունը: Ես էլ կարծում եմ, որ թատրոնի ժամանակակից ու հետաքրքիր լինելու գրավականը նաև երիտասարդ շնչի մեջ է: Ցանկանում եմ, որ «վերջիններս» միշտ փայլուն աշխատանքներով ներկայանան», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նորա Գրիգորյանը:

 

Հեղինակ՝ ՆԵլլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ Այսօր, 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան Այսօր, 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ Այսօր, 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Այսօր, 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը Այսօր, 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան Այսօր, 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ Այսօր, 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Այսօր, 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը Այսօր, 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ Այսօր, 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում Այսօր, 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Այսօր, 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք Այսօր, 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան Այսօր, 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը Այսօր, 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին Այսօր, 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը