17/01/2018 16:52
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի. վարչապետ
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը կախված է այն ապրանքային հոսքերից, որը հնարավոր է այդ ճանապարհով իրականացնել, այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պաևտգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցերին։
Պատգամավորը հետաքրքրվում էր Իրանի ու Հայստանի միջև երկաթգծի, Իրանի հետ տնտեսական կապերի ճակատագրով։
«Ես կարծում եմ, որ Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելը ինքնանպատակ չէ, մանավանդ որ այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը ծավալներից ելնելով կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չգա, և այդ բիզնեսը ծախսափակ չլինի։ Մենք այդ հարցին կանդրադառնանք այն ժամանակ, երբ ակտիվացնենք այդ շուկան և հասկանանք, որ որպես տրանզիտային երկիր՝ կարող ենք շարժվել առաջ», - հայտարարեց վարչապետը։
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ տասը ամսվա տվյալներով, Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 62.5 մլն ԱՄՆ դոլար։
«Իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման չնչին աճ՝ 9-10 տոկոս։ Իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ շատ անելիքներ ունենք այս առումով և թռիչքային աճ ապահովելու հարցում մեծ պոտենցիալ ունենք», - հայտարարեց վարչապետը։