17/01/2018 18:00
Արձակուրդում եղել եմ ընդամենը 8 օր. իրավունք ունե՞մ, թե՞ չէ. Կարեն Կարապետյան
Սեպտեմբերից աշխատելով ես արձակուրդում եղել եմ միայն 8 օր, այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն` անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը կոչ է արել հունվարի 3-ից գալ աշխատանքի, սակայն հունվարի առաջին օրերին արձակուրդ է վերցրել:
«Այո՛, ես ճիշտ եմ ասել, որ մինչև հունվարի 3-ը պետք է հանգստանանք, 3-ից գնանք գործի: Բայց ես չեմ ասել, որ մարդն իրավունք չունի հանգստանալու, արձակուրդ գնալու` համապատասխան մեր օրենդրության: Ի գիտություն ձեզ, ես սեպտեմբերից աշխատելով արձակուրդում եղել եմ 8 օր` երեք օր ամռանը, 5 օր` հունվարին», - ասաց Կարեն Կարապետյանն` ավելացնելով.
«Իրավունք ունե՞մ, թե՞ չէ»: