17/01/2018 20:15
Վան Գոգի ժառանգությունը համալրվել է երկու նկարով
Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ Վան Գոգի ժառանգությունը համալրվել է երկու նկարով, որոնք հաջողվել է վերագրել նրան մանրակրկիտ հետազոտության արդյունքում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ամստերդամում նկարչի թանգարանին:
1886 թվականի «Քարհանքով բլուր Մոնմարտրի վրա» նկարն ավելի վաղ պահվել է Van Vlissingen արվեստի հիմնադրամում և անհայտ հեղինակի ստեղծագործություն համարվել: Վան Գոգի թանգարանի մասնագետները պարզել են նկարի պատկանելությունը՝ վերլուծելով աշխատանքի թեման, ոճը, տեխնիկան և օգտագործված նյութերը: Ավելի վաղ այս նկարը երբեք չի ցուցադրվել և չի ներառվել Վան Գոգի ստեղծագործությունների ալբոմներում և կատալոգներում:
Վան Գոգին վերագրվող ևս մեկ նկար պահվել է թանգարանի հիմնադրամում: Այժմ երկու նկարները ցուցադրվում են հոլանդական Լարեն քաղաքի Ուիլյամ Սինգերի թանգարանում:
NEWS - A new drawing by Vincent van Gogh has been discovered: The Hill of Montmartre with Stone Quarry, dating to March 1886. Read more: https://t.co/qbKozBm0c9 pic.twitter.com/pAPU6pV53E
— Van Gogh Museum (@vangoghmuseum) January 16, 2018