18/01/2018 15:23
Պուտինը կոչ է արել արագացնել թվային տնտեսության զարգացումը ԵՏՄ շրջանակում
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում արագացնել թվային տնտեսության զարգացումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում: Այս մասին ասված է 2018 թվականի հունվարի 1-ից Միության բարձրագույն մարմիններում Ռուսաստանի նախագահության ստանձնման առնչությամբ ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ուղղված նախագահի Վլադիմիր Պուտինի ուղերձում։ Ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում, հայտնում է ТАСС-ը:
«Անհրաժեշտ ենք համարում արագացնել Միության ընդհանուր թվային օրակարգի իրականացման ընթացքը: «Ինտերնետ-տնտեսության» զարգացման հարցով գործողությունների համակարգումը, թվային առևտուր վարելու ընդհանուր կանոնների, տեղեկատվության փոխանակման միասնական ստանդարտների և նրա պաշտպանության ձևավորումը», - նշված է Պուտինի ուղերձում։
Ռուսաստանի նախագահը կոչ է արել բարձր տեխնոլոգիաներ ներդնել պետական կառավարման, արդյունաբերության, մաքսային կարգավորման և այլ ոլորտներում, նաև «համատեղ մրցակցային, նորարարական և գիտելիքահեն արդյունաբերություն» թողարկել: