18/01/2018 16:00
Թրամփն արձագանքել է ԱՄՆ-ում ներդրումներ անելու Apple-ի որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ է Apple-ի որոշմանը՝ 350 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան արտադրության մեջ՝ հարկային բարեփոխումների ընդունումից հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Apple կորպորացիան 350 միլիարդ դոլար է ներդնում ամերիկյան տնտեսության մեջ 5 տարի ժամկետով՝ ազգային տնտեսությանը աջակցելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:
«Ես խոստացել էի, որ իմ քաղաքականությունը թույլ կտա Apple-ի կարգի կազմակերպություններին հսկայական գումարներ վերադարձնել ԱՄՆ: Հաճելի է տեսնել, թե ինչպես է Apple-ը իրականացնում այդ նախագիծը հարկերի կրճատման արդյունքում: Սա հսկայական հաղթանակ է ամերիկյան աշխատավորների և ԱՄՆ-ի համար», - Twitter-ում հայտարարել է Թրամփը: