18/01/2018 19:15
Էդվարդ Նալբանդյան|ի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Կրակովում ավարտվել է
Հայաստան|ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյան|ի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Կրակովում ավարտվեց։
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 17-ին Կրակով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։