18/01/2018 19:55
Instagram-ի ամենաթանկ բիկինի-մոդելի անունը հայտնի է
Ներքնազգեստի և լողազգեստի ամենաբարձր վարձատրվող մոդելն Instagram սոցցանցում ճանաչվել է Քենդիս Սվեյնփոլը (Candice Swanepoel), որը հանդես է գալիս Victoria՚s Secret ընկերության ցուցադրություններում, հայտնել է Daily Mail-ը:
Վարկանիշը կազմել է բրիտանական BlueBella սպիտակեղենի բրենդը: Նրա տվյալով՝ 29-ամյա մոդելը՝ սոցցանցի 11,8 մլն բաժանորդներով, 70 հազար դոլար է վաստակում գովազդային մեկ հրապարակման համար:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է 21-ամյա Ալեքսիս Ռենը: Նրա Էջին բաժանորդագրված է 11,7 մլն մարդ: Ռենը համագործակցել է L՚Oreal-ի և Calvin Klein-ի հետ: Առաջատարների եռյակը եզրափակում է ամերիկուհի Անա Շերին: Մոդելը 31 տարեկան է, նրա բաժանորդների թիվն ավելի քան 11 միլիոն է: