19/01/2018 17:32
Քոլին Ֆերթը հրաժարվել է ապագայում համագործակցել Վուդի Ալենի հետ
Բրիտանացի հայտնի դերասան Քոլին Ֆերթը հայտարարել է, որ այլևս չի համագործակցի Հոլիվուդի ամենաճանաչված ռեժիսորներից մեկի՝ Վուդի Ալենի հետ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Guardian-ին:
«Ես այլևս երբեք նրա հետ չեմ աշխատի և չեմ մասնակցի նրա որևէ նախագծի», - ասել է Ֆերթն այն բանից հետո, երբ Ալենի որդեգիր դուստրը՝ Դիլան Ֆերոուն, հայտարարել է, որ խորթ հայրն իրեն սեռական բռնության է ենթարկել:
Նրա պնդմամբ, դա տեղի է ունեցել 1992 թվականին: Ենթադրվող գործողությունները 1993 թվականին քննության առարկա են դարձել, սակայն ռեժիսորին որևէ մեղադրանք չի առաջադրվել: