19/01/2018 09:40
«Ելք»-ը Ռուբեն Հակոբոյանին համարում է ոչ ադեկվատ. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն, անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, որ ԵԼՔ-ի երթն ավելի շատ փիառ քայլ է, քան ժողովրդին օգնելու ցանկություն, նշել է. «Ոչ մի բան էլ չեմ ասի, ես Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը չեմ մեկնաբանում, բովանդակային՝ իհարկե, դա սխալ է և ոչ ադեկվատ»։
Դիտարկմանը՝ նա նշել է, որ պետք է հայտնի քաղաքական գործիչներին, կազմակերպություններին առաջարկեին լուրջ քայլ ձեռնարկել, Միրզոյանը պատասխանել է. «Դե դա իր կարծիքն է, որը մենք չենք կիսում, կարծիքի իրավունք բոլորը ունեն»: