19/01/2018 09:54
Սամվել Ալեքսանյանը ցանկանում է քրոջ ամուսնուն Առողջապահության նախարար նշանակեն. «Իրատես»
«Իրատես» թերթը «Ասում են...» խորագրի ներքո գրում է, թե չնայած կառավարությունում ապրիլից հետո նոր վարչապետի ընտրությամբ կադրային մեծ տեղաշարժեր չեն լինի, և Կարեն Կարապետյանի բերած կադրերը կմնան իրենց պաշտոններում, այնուհանդերձ, խորհրդարանում չեն դադարում խոսակցությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնում ոչ անհայտ Սամվել Լիմինդրովիչը «տեսնում» է Ասատուր Ասատրյանին` «Նատալի ֆարմի» երբեմնի և «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենին, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է: