19/01/2018 15:28
Սերժ Սարգսյանի եղբայրը միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Այսօր կայացած «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ ընտրվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Լ.Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է:
Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանն էլ միաձայն ընտրվեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար:
Նիստին ներկա էին հոգաբարձուների խորհրդի բոլոր 19 անդամները: Որոշվեց նաև Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օրը՝ մարտի 6: