19/01/2018 13:01
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի փետրվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 1,16 տոկոսով՝ մինչև 63.21 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.98 տոկոսով՝ մինչև 68.63 դոլար՝ մեկ բարելի դիմաց: