19/01/2018 13:50
Դերասաններ Վահագն Գալստյանն ու Շուշան Ղազարյանն ամուսնալուծվել են. հաստատում է դերասանի կինը
Արդեն տևական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ դերասաններ Վահագն Գալստյանն ու Շուշան Ղազարյանը շուրջ 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Այդ փաստն առավել ակնհայտ դարձավ, երբ երեկ Վահագն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց լուսանկարներ՝ դրանցից մեկը մակագրելով՝ Իմ Լուսին: Նկարներների տակ տեղ գտած մեկնաբանություններից պարզ է դառնում՝ 40-ամյա դերասանի նոր ընտրյալը լուսանկարի 28-ամյա աղջիկն է:
Aysor.am-ի հետ զրույցում Շուշան Ղազարյանը հաստատեց իրենց բաժանության մասին լուրերը.
«Այո, մենք ամուսնալուծվել ենք, բայց դեռ օրինական ճանապարհով չենք լուծել այդ հարցը։ Իսկ Վահագնի պահվածքի, որոշումների մասին ոչ մի մեկնաբանություն անել չեմ կարող, դա իր կյանքն է»:
Նշենք, որ 14 տարվա համատեղ կյանքի ընթացքում դերասան-ամուսիններն ունեն 2 զավակ՝ 12 տարեկան Լիլին և 8 տարեկան Հայկը: