20/01/2018 10:13
Գագիկ Ծառուկյանը կա՛մ վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի, կա՛մ որոշել է ժամանակից շուտ սերնդափոխոթյուն իրականացնել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Գագիկ Ծառուկյանը կա՛մ վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի, կա՛մ որոշել է ժամանակից շուտ սերնդափոխոթյուն իրականացնել՝ իր բիզնեսի կառավարումը հանձնելով զավակներին։ Նրա դուստրերից մեկը «Մուլտի ուելնես» սպորտային համալիրի տնօրենն է, փոքր դուստրը՝ Անահիտը, շաբաթներ առաջ նշանակվել է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» նախագահ, որը թափուր էր ԱԺ ընտրությունների պատճառով, երբ հիմնադրամի նախագահ Իվետա Տոնոյանը գնաց խորհրդարան։
Օրերս էլ նա մյուս դստերը՝ Գայանե Ծառուկյանին է գործուղել «Կենտրոն» հեռուստաընկերություն, որ ստանձնի ՀԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը կամ վերահսկի տնօրենին։ Գայանեն Անդրանիկ Մանուկյանի որդու՝ Դավիթ Մանուկյանի կինն է, նա Երևանում ունի մանկական հագուստի խանութ՝ Prince Princess»։