20/01/2018 11:21
Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը երրորդ երեխային անվանել են քաղաքի պատվին
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը երրորդ երեխայի համար անուն են ընտրել, փոխանցում է Gazeta.ru-ն:
Քարդաշյանը իր «թվիթերյան» էջում գրել է, որ նորածին աղջնակին անվանել են Չիկագո:
Հայտնի է, որ Չիկագոն Քանյե Ուեսթի ծննդավայրն է:
Հունվարի 16-ին հաղորդվել էր, որ Քարդաշյանը և Ուեսթը երրորդ անգամ ծնող են դարձել:
Chicago West. https://t.co/3MyLwcIzTh
— Kim Kardashian West (@KimKardashian) January 19, 2018