20/01/2018 15:15
Մրայա Քերին հայտնվել է ֆինանսական սկանդալի կենտրոնում
Հանրահայտ երգչուհի Մրայա Քերին 2016 թվականին ունեցել է Sweet Sweet Fantasy համաշխարհային համերգային շրջագայությունը: Այն սկսվել է մարտին և ավարտվել նոյեմբերին: Ավարտից ոչ վաղ երգչուհին պետք է երկու համերգ տար Հարավային Ամերիկայում՝ մեկն Արգենտինայում, մյուսը՝ Չիլիում: Սակայն դրանք տեղի չեն ունեցել, փոխանցում է Gogetnews-ը:
Այժմ հայտնի է դարձել, որ Մրայա Քերիի և նրա շոուները Հարավային Ամերիկայում կազմակերպած փրոմոութերների ընկերությունները համերգների չկայանալու համար իրար են մեղադրում: Երգչուհու ներկայացուցիչները դատի են տվել փրոմոութերներին՝ հայտարարելով, որ նրանք չեն վճարել շոուների համար և վնասել են նրա ապրանքանիշին:
Մինչդեռ փրոմոութերներն այլ կերպ են մտածում: TMZ-ի լրագրողների ձեռքում հայտնվել են նոր փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իրենք Մրայային են փոխանցել 75 տոկոս նրանից, ինչ նա պետք է վաստակեր: Հավելավճարը 703100 դոլար է կազմել: Փոխադարձ հայցում պնդում են, որ դա ստանդարտ տոկոս է, որով փրոմոութերներն արդեն աշխատել էին Քերիի հետ նախկինում:
Ֆենիքս անունով փրոմոութերը պնդում է, որ համերգների չեղարկման իրական պատճառը Բրազիլիայում նախորդ երեք շոուների տոմսերի ցածր վաճառքն է եղել: Սակայն նա որոշել է չհրապարակել դա և կազմակերպիչներին «ստորացրել է» իր թվիթով, որ իր երկրպագուներն «ավելի լավին են արժանի, քան` այն, թե այդ փրոմոութերներն ինչպես են նրանց վերաբերվում»:
Կազմակերպիչները Քերիից 3 մլն դոլար փոխհատուցում են պահանջում: Նրանց դեմ երգչուհու հայցում որոշում դեռ չկա: