20/01/2018 15:04
Մխիթարյանը հրաժեշտ է տվել «ՄՅՈՒ»-ում իր թիմակիցներին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, իսկ լոնդոնցիների հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Sports.ru- ն:
Նախօրեին հայ կիսապաշտպանը Կարինգթոն բազայում հրաժեշտ է տվել թիմակիցներին:
«Արցունքներ են եղել: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» շատ սիրված է:
Մենք գիտենք, որ նա այնքան էլ գոհ չէ, որ այդ գործարքն իրեն պարտադրում են: Նա հասկանում է, որ «Արսենալում» ավելի շատ է խաղալու, բայց կցանկանար հեռանալ սեփական պայմաններով», - ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» աղբյուրը:
Սանչեսը ևս նախօրեին հրաժեշտ է տվել «Արսենալում» իր թիմակիցներին: Նա ընդգրկված չէ «Կրիստալ Փելասի» հետ հանդիպման հայտացուցակում, քանի որ ակումբների միջև գործարքում զգալի առաջընթաց է գրանցվել: