22/01/2018 11:31
Կանաչ ջորի բրդելն ամենակրեատիվ մտածողությունը չէր. Աղվան Վարդանյանը՝ «Ելքի» երթի մասին
Լավ կլիներ մեր գործընկերները ավելի կրեատիվ մտածողություն ունենային. կանաչ «Ջորի» բրդելը ամենակրեատիվ մտածողությունը չէր, լրագրողների հետ ճեպազրույում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով «Ելք»-ի կազմակերպած ընդդեմ թանկացումների ցույցին։
«Մենք սարսափելի գնաճ չունենք, ունենք գների դեմ պայքար, որը արտահայտվեց «Ելք» դաշինքի կազմակերպած երթով։ Տեսանք հասարակության մասնակցությունը, աջակցության չափն ու ծավալները», - նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով, եթե «Ելք»-ը պահանջում է հարկային դրույքաչափերի իջեցում, ապա նաև պիտի ասեն՝ ինչպես են պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը։
«Կառավարության 2017 թվականի գործունեությունը ձեր աչքի առաջ էր ու նման արդյունավետ գործունեություն բոլոր ցուցանշների առումով վերջին տասնամյակում մենք չենք ունեցել», - նկատեց նա։