22/01/2018 13:49
Կարեն Կարապետյան. Հայաստանը կարող է դառնալ մեկնարկային հարթակ ռուսական ձեռներեցների համար
Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է համաշխարհային հաճախ անկանխատեսելի փոփոխություններին, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը РИА Новости-ին տված հարցազրույցում:
«Բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը թույլ կտա Հայաստանին ռուսական ձեռներեցների համար դառնալ մեկնարկային հարթակ՝ նոր շուկաներ մուտք գործելու համար», - ասել է նա:
Կ. Կարապետյանը տեղեկացրել է, որ 2018 թվականի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ:
«Սա նշանակում է, որ 2018 թվականից սկսած կազմակերպությունները՝ մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում, այլևս պարտավոր չեն լինի յուրաքանչյուր խմբաքանակի ստացման ժամանակ ծագման հավաստագիր ստանալ և կկարողանան արտահանել ապրանքները ԵՄ՝ օգտվելով ոչ միայն զրոյական դրույքաչափով մաքսային տուրքերից, այլև ավելի քիչ գումար ծախսել հավաստագրի համար», - ասել է վարչապետը: