22/01/2018 12:20
Շակիրային կասկածում են հարկերից խուսափելու համար
Իսպանիայի հարկային ծառայությունը կոլումբիացի երգչուհի Շակիրային կասկածում է հարկերից խուսափելու համար, ինչի առթիվ էլ բողոք է ներկայացրել դատախազությանը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով La Razon թերթին:
Խոսքը 2011-ից մինչև 2014 թվականի մասին է, երբ երգչուհին սկսել է համատեղ ապրել իսպանական «Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեի հետ: Հրատարակության տեղեկությամբ՝ այդ ժամանակահատվածում Շակիրան պետք է հարկեր վճարել ինչպես Իսպանիայում, այնպես էլ արտասահմանում ստացվող եկամուտների համար:
Իսպանիայի օրենսդրության համաձայն, նման չվճարման համար երգչուհին կարող է տուգանվել, նաև երկու տարվա ազատազրկման դատապարտվել: Ըստ պարբերականի՝ երգչուհու շրջապատը համոզված է, որ նա բարեխղճորեն կատարել է բոլոր հարկային պարտավորությունները: