22/01/2018 13:53
Ի՞նչն է բենզինի թանկացման պատճառը. ՏՄՊՊՀ-ից մեկնաբանել չեն կարող
Շաբաթ և կիրակի օրերին դարձյալ բարձրացել է բենզինի գինը։ Բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 440 դրամով՝ 430-ի փոխարեն։ Պրեմիում տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 460 դրամ, որոշ տեղերում նույնիսկ՝ 480։
Ի՞նչն է բենզինի թանկացման պատճառը. ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից Aysor.am-ի հարցին ի պատասխան ասացին, որ շաբաթ և կիրակի օրերին մոնիտորինգ չեն իրականացրել, այսօր ամենօրյա դիտանցում կիրականացնեն, որի ընթացքում, սակայն, կարձանագրեն միայն վաճառքի գինը։
Թանկացման պատճառների մասին այս պահին որևէ մեկնաբանություն անել ՏՄՊՊՀ-ից չեն կարող։