22/01/2018 17:47
Իմ շատ մտերիմ տգեղ ընկերուհի Կամիլը պատրաստվում է գնալ Պորտուգալիա. Վահրամ Պետրոսյանը՝ Կամիլի եվրատեսիլյան մասնակցության մասին
«Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթի ուղեգիր ձեռքբերելու պայքարն օր-օրի առավել է թեժանում: Պայքարին միանում են ոչ միայն երկրպագուները, այլև՝ մրցակիցների ընկերներն ու գործընկերները՝ կոչ անելով ընտրել այս կամ այն երգչին:
Երգահան Վահրամ Պետրոսյանն ինստագրամի իր էջում հրապարակել է պայքարի մեջ մտած Կամիլի կատարմամբ երգի մի հատված՝ մակագրելով.
«Իմ շատ մտերիմ տգեղ ընկերուհի Կամիլը պատրաստվում է գնալ Պորտուգալիա՝ Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ»-ում: Աջակցում եմ քեզ, թանկագինս։ Առանց հումորի այս մրցույթում շա՜տ բարդ է հաղթել», - գրել է նա:
Ի դեպ, Կամիլի «Պուերտո Ռիկո» երգի երժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել է Արթուր Աբգարը։