Դա գաղտնիք է՝ խուսափելու թուրքական կողմից խափանման փորձերից. Իտալաբնակ պրոդյուսերը՝ «Մայրիկ» ֆիլմի թարգմանության ու հայկական մշակույթի մասին

23/01/2018 19:28

Դա գաղտնիք է՝ խուսափելու թուրքական կողմից խափանման փորձերից. Իտալաբնակ պրոդյուսերը՝ «Մայրիկ» ֆիլմի թարգմանության ու հայկական մշակույթի մասին


Օրերս Անրի Վերնոյի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մայրիկ» գիրքը թարգմանվեց նաև իտալերեն: Aysor.am-ի զրուցակիցը Իտալիայում բնակվող դերասան, պրոդյուսեր Էդգար Հովսեփյանն է: Նրա հետ զրուցել ենք առաջիկա միջոցառումների, տեղի հայկական համայնքի, հայկական շոու և թատերական արվեստի մասին: Չենք մոռացել անդրադառնալ նաև այս օրերին ամենաշատը քննարկվող «Եվրատեսիլին»:

- Էդգար, օրերս տեղեկացանք, որ Անրի Վերնոյի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մայրիկ» գիրքը թարգմանվել է նաև իտալերեն: Ծանո՞թ եք գաղափարի հեղինակին: 

- Այո, գիրքը թարգմանվել է իմ լավ ընկեր, հոյակապ լրագրող և հայ ժողովրդի բարեկամ Լետիցիա Լեոնարդիի կողմից: Նա, իսկապես, մեծ աշխատանք է կատարել՝ թարգմանելով գիրքը և ներկայացնելով իտալացիներին, ինչի համար Իտալիայի բոլոր հայերի անունից շնորհակալ եմ մեր ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին:

- Հետաքրքրվա՞ծ են իտալացիները հայկական իրականությամբ:

- Այո, հաշվի առնելով վաճառքի քանակը, կարող եմ փաստել՝ այն մեծ հաջողություն է ունեցել, հետքրքրություն է առաջացրել իտալացիների մոտ: Լեոնարդին շրջագայել է բոլոր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի հնարավորինս շատ իտալացիների ներկայացնի հայերի պատմությունը: 

- Մոտենում է ապրիլի 24-ը: Իտալիայի հայկական սփյուռքը որևէ միջոցառում կազմակերպո՞ւմ է այդ օրերին: 

- Այո, այս տարվա ապրիլի 24-ի համար էլ մեծ միջոցառում ենք պատրաստում: Այստեղ ենք հրավիրել Պարի պետրական անսամբլի պարողների մի մեծ խմբի, կլինեն ելույթներ հայկական ավանդական տարազներով: Այս պարագայում պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկեր, հայազգի բարեգործ Ջորջիո Օրֆալյանին, ով այս ամենը կազմակերպելու համար առաջնահերթ համագործակցել է Հայաստանի մշակույթի նախարարության հետ: Միայն թե հիմա չեմ կարող նշել մշակութային այն վայրը, օջախը, որտեղ տեղի է ունենալու միջոցառումը: Դա ներկայում գաղտնիք է՝ խուսափելու համար թուրքական կողմից խափանման փորձերից:

- Որքան գիտեմ, այդ օրվա համար նաև երգ է գրվում: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ երգ է, ո՞վ է հեղինակը, ո՞վ է կատարելու…

- Երգի հեղինակը ես եմ: Ճիշտն ասած՝ այս երգը դեռ նախորդ տարի եմ գրել, բայց այն այդպես էլ մնացել էր իմ գրապահարանում: Այս տարի որոշեցի դուրս բերել ու ներկայացնել: Կարծում եմ՝ Շառլ Ազնավուրի «PER TE ARMENIA» երգից հետո սա կլինի երկրորդ իտալական երգը, որը կխոսի Հայաստանի մասին: Դա ինձ ավելի է երջանկացնում և մեծ պատասխանատվության զգացում ներշնչում: Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր երգչին կվստահվի այն կատարելը, չեմ կարող հստակեցնել: Իմ մտքում երեք կարևոր անուն կա, մնում է հասկանամ՝ ո՞ւմ ձայնն է առավել հարմար այս երգի համար: Շուտով ամեն ինչ պարզ կլինի:

- Մե՞ծ է Իտալիայի հայկական համայնքը:

- Իտալիայում կա մոտ 4-5 հազար հայ: Կան տարբեր հայկական համայնքներ: Ամենամեծը Հռոմի և Միլանի համայնքներն են: Ցավոք, Իտալիայում հայկական համայնքները հաճախ միմյանցից առանձնանում, բաժանվում են, միմյանց հետ չեն համագործակցում: Միասնություն չկա, ու դա մեր ժողովրդին բնութագրող գիծ է: Ցավոք կամ բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճանաչում Իտալիայում բնակվող հայերի մեծամասնությանը: Ճիշտ է, միջոցառումների, հավաքույթների ժամանակ ես հաճախ եմ հանդիպում հայերի, ովքեր ինձ լավ են ճանաչում, բայց ես առաջին անգամ եմ տեսնում նրանց: Բայց այդ ճանաչելն ինձ երջանիկ է դարձնում, քանի որ հասկանում ես, որ քո հայրենակիցները գոնե գնահատում են աշխատանքդ, որն է՝ ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթը, հայ արվեստը: Ի դեպ, ասեմ, որ Վատիկանի արխիվների հայազգի գիտաշխատողի հետ 2016 թվականին ստեղծեցինք մի ծրագիր, որի միջոցով փորձում ենք միախմբել Իտալիայի հայ երիտասարդությանը, որպեսզի հետագայում այս աստիճան բաժանված չլինեն հայերը: Ծրագիրը կոչվում է «UNIONETALENTI» (տաղանդների միասնություն): Սա մի միջոց է, որ կարող է երիտասարդներին օգնել՝ ինտեգրվել ու չանել ավագների սխալները, լինել միախմբված օտար երկրի մեջ:

- Սակայն, այլ պետություններում (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա…), կարծեք, առավել համախմբված են հայերը, զորեղ համայնք ունեն:

- Ընդհանրապես, հայ համայնքների խնդիրը շատ ակտուալ է Եվրոպայում, նույնիսկ Ձեր նշած երկրներում, որտեղ շատ հայեր կան: Պարզապես, Իտալիայում առավել շատ է այդ խնդիրը զգացվում, որովհետև հայերը շատ քիչ են: Ինչ խոսք, այնպես չի, որ ասածս համատարած է. այստեղ էլ հայերը միմյանց ձեռք են մեկնում, հասնում, եթե ինչ-որ մեկը դժվարության մեջ է: Բայց դա զուտ անհատներին է վերաբերում, և ոչ թե համայնքների կազմակերպված աշխատանքին: Այդ միասնությունը հատկապես հարկավոր է նորեկներին օգնելու համար:

- Իսկ հայ հասարակությունը որքանո՞վ է ինտեգրված իտալական միջավայրին:

- Իտալիայում հայերի ինտեգրումը նախանշված է ամենից առաջ մասնագիտական ոլորտներում: Այս պարագայում պետք է մեծ հպարտությամբ ասեմ, որ յուրաքանչյուր ոլորտում հայերն ամենալավ աշխատողներից են: Մենք ունենք միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետներ. քանդակագործ Վիգեն Ավետիս, նկարչուհի Լիանա Ղուկասյան, դերասաններ, բժիշկներ, գրողներ և երաժիշտներ: Հայ ժողովուրդը շատ հայտնի չէ Իտալիայում, բայց վերջին տարիներին մեր աշխատանքի շնորհիվ կարողացանք շատ ու շատ իտալացիների ծանոթացնել հայկական մշակույթին: Ու հավատացեք, նրանք շատ են գնահատում մեր մշակույթն ու արվեստը:

- Էդգար, քանի՞ տարի է այդտեղ եք: Ինչո՞ւ եք գնացել:

- Երբ ընտանիքս որոշեց տեղափոխվել Իտալիա, շատ փոքր էի, չզգացի այդ մեծ փոփոխությունը: Արդեն շատ երկար տարիներ է, որ Իտալիայում եմ ապրում, ու հիմա սա դարձել է իմ տունը, իմ էության մի մասը: Բայց պետք է շնորհակալություն հայտնեմ իմ ընտանիքին, որովհետև նրանք երբեք թույլ չտվեցին մոռանալ իմ հայկական ծագումը, իմ լեզուն: Եվ ինչպես ես ասում եմ իմ երգերից մեկում, «Գնա առաջ՝ դեպի նոր հորիզոններ: Բարձրացիր բոլոր աստիճանները, հասիր գագաթին, բայց մի մոռացիր առաջին աստիճանի մասին»… Իմ առաջին աստիճանը Հայաստանն էր, որտեղ ես ծնվել եմ, ուստի երբեք չեմ մոռանա այն:

- Ո՞րն է այդտեղ Ձեր հիմնական զբաղմունքը:

- Այժմ հանդես եմ գալիս որպես երաժշտական պրոդյուսեր, նաև երգեր եմ գրում: Շատ հետևողական եմ այն երիտասարդների նկատմամբ. ովքեր քայլեր են ձեռնարկում դեպի մեծ բեմեր: Նույն ուշադիր աչքով եմ հետևում նաև Հայաստանի նոր սերնդին: Տաղանդավոր շատ երիտասարդներ կան, ովքեր որոշակի փուլեր հաղթահարելուց հետո կկարողանան մեծ արտիստներին մոտ կանգնել: Ամեն բան նրանց ձեռքերում է, մենք էլ պետք է թույլ չտանք, որ նրանք գլորվեն անդունդը:

- Փաստորեն, հետևում եք հայկական մշակույթին ու շոու-բիզնեսին: Որակական փոփոխություն նկատո՞ւմ եք:

- Իհարկե, հետևում եմ:  Նկատեցի, որ վերջին տարիներին շատ երիտասարդ արտիստներ են ծնվում՝ փորձելով դուրս գալ ռաբիս կոչվող անդունդից: Բայց չեմ կարող խոսել հայկական շոու-բիզնեսի մասին, քանի որ չի կարելի խոսել գոյություն չունեցող բանի մասին: Հավատացեք, սա մեծ ցավով եմ ասում. հայկական շոու-բիզնեսը շատ ցածր մակարդակի վրա է ու էլ ավելի է վախեցնում այն միտքը, որ այն կարող է ավելի ցածրանալ: Հայաստանում արվեստագետները միայն հետևում են իրենց բիզնեսին և անտեսում շոուն` մոռանալով, որ այս երկու բառերը՝ շոու և բիզնես, բեմում պետք է ձեռք ձեռքի տված նույն ուղղությամբ գնան: Շատ անգամ եմ լսում, որ վատ երաժշտություն հրամեցնելը պատճառաբանում են՝ «մարդիկ ուզում են սա լսել» արտահայտությամբ: Ո՛չ, այդ դո՛ւք եք ժողովրդին ստիպում իջնել ձեր ցածր մակարդակին, դո՛ւք ամբողջովին կործանում եք այն, ինչը կոչվում է հայկական մշակութ: Ճշմարիտ արվեստագետը պարտավոր է իր ժողովրդի գեղարվեստական մակարդակը միշտ բարձրացնել, այլ ոչ թե հակառակը:

- Առջևում Եվրատեսիլն է, ու Հայաստանն էլ եվրատեսիլյան անցուդարձի մեջ է: Ծանո՞թ եք մեր թեկնածուներին:

- Արդեն շատ տարիներ Եվրատեսիլը երաժշտական մրցույթ չեմ համարում: Այժմ սա ավելի շատ քաղաքական իրադարձություն է: Հասկանում եմ, որ Հայաստանը լուրջ է մոտենում այս միջոցառմանը, քանի որ մենք երբեք միջազգաին բեմերում երգի ասպարեզում չենք ունեցել մեծ հաղթանակներ: Բայց խորհուրդ կտամ ավելի թեթև մոտենալ այս ամենին… Այո, հետևում եմ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակից-մրցակիցներից ոմանց: Կարծում եմ՝ կան մասնակիցներ, ովքեր նույնիսկ ավելորդ են միջազգային մրցույթում ներկայանալու հանար: Սա զուտ իմ կարծիքն է: 

- Իսկ ո՞ւմ կցանկանայիք տեսնել «Եվրատեսիլ»-ի բեմում:

- (Մտածում է, հեղ.) Մարիա Աբրահամյանին կամ, ինչպես նրան անվանում են՝ Maria’s Secret-ին: Այս աղջիկն արտառոց ձայն ունի, երիտասարդ է, բայց, միևնուն ժամանակ, շատ պատրաստված: Երգի մեջ շատ ժամանակակից է, բոլորից առանձնանում է իր խարիզմայով, ձայնային տվյալներով: Հուսով եմ, որ նա կկարողանա հաղթել նախագծում և ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ում: Ըստ իս, այս պահի դրությամբ նա միակն է, ով կարող է Հայաստանը անբասիր ներկայացնել միջազգային բեմում:

- Իսկ այս տարիների հայաստանյան մասնակիցներից ո՞ւմ ելույթն եք առավել հավանել:

- Արամ ՄՊ3-ինը և Արծվիկինը: Արծվիկն իրեն ներկայացրեց անսպասելի, և ես, իսկապես, մեծ հույսեր ու սպասումներ ունեի: Գուցե շատերը պատրաստ չէի՞ն այդ կերպարին, չգիտեմ:

- Էդգար, երաժշտական աշխարհի մասին խոսեցինք, իսկ հայ դերասանակա՞ն աշխարհի մասին ինչ կարծիքի եք:

- Չլինի, թե դժգոհում եմ, բայց վերջին տարիներին հայաստանյան թատերական ասպարեզն էլ անկման մեջ է: Ես մեկ անգամ արդեն ասել եմ, որ հայաստանում գեղարվեստական լավ ֆիլմ նկարելու համար ստիպված պետք է միշտ նույն դերասաններին օգտագործեն: Իսկ նրանց մեծ մասն արդեն Հայաստանում չի բնակվում, իրենց գործն են շարունակում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Նորաթուխ դերասաններն էլ դառնում են միանման սերիալների գերի: Մոտակա 10-20 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական աշխատանք պետք է կատարի, որպեսզի կարողանա վերականգնել մեր հզոր թատերարվեստը: Ու այդ ամենը պետք է սկսել կրթական համալիրների տարրական դասարաններից:

- Այսօր տարվա կտրվածքով մի քանի գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Արդյոք չեք հետևում այդ ֆիլմերին ու դրանցում ներգրավված դերասաններին:

- Ներկայում հիանում եմ միայն Հայկ Մարությանի գործունեությամբ՝ թե՛ որպես դերասան, թե՛ որպես հայ մարդ:

- Վերջին անգամ ե՞րբ եք եղել երևանում:

- 11 տարի առաջ՝ 2007 թվականին: Հուսով եմ՝ շուտով կրկին կվերադառնամ, բայց օգտակար նպատակով. մենք մտադիր ենք հայ-իտալական ֆիլմ նկարահանել, ուստի, չեմ ուզում շտապել: Այցելությունս կախված է այդ նախագծից:

- Այստեղ ունե՞ք Ձեր ոլորտը ներկայացնող ընկերներ, մտերիմներ:

- Գիտեք, այսօր դժվար է ընկերներ ունենալ, հատկապես՝ մեր աշխատանքում: Ես շատ ծանոթներ ունեմ, նրանցից ոմանց հետ մտերմացանք սոցիալական կայքերի միջոցով, ոմանց հետ՝ նույնիսկ անձամբ: Ես հանդիպել եմ շատ հրաշալի ու բաց մարդկանց: Եվ հույս ունեմ, որ նոր սերունդը կփոխի ինչ-որ բան Հայաստանյան բեմական աշխարհում և այս անկումը հնարավորինս շուտ կկանխի:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:49 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Այսօր, 14:46 20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել Այսօր, 14:35 Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ Այսօր, 14:20 2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ» Այսօր, 14:17 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 14:14 Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը Այսօր, 13:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 13:43 Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք Այսօր, 13:31 Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան Այսօր, 13:21 Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան Այսօր, 13:18 Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն Այսօր, 12:59 Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը (Տեսանյութ) Այսօր, 12:25 44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (Տեսանյութ) Այսօր, 12:21 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 12:18 Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից Այսօր, 12:08 ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում Այսօր, 11:56 Չինաստանում նոր վիրուս է տարածվում, HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ Այսօր, 11:48 Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Այսօր, 11:43 ՀՀ երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը, իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և՛ բովանդակության, և՛ ձևաչափի առումով․ Արմեն Աշոտյան Այսօր, 11:33 Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում. Դավիթ Առուշանյանը՝ նորակոչիկներին Այսօր, 11:20 Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Այսօր, 11:15 «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է Այսօր, 11:05 Որդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 11:02 Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 10:59 Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն Այսօր, 10:55 Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Վարուժան Գեղամյան Այսօր, 10:50 Հրդեհ՝ Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում․ պահակակետ է այրվել Այսօր, 10:47 Այսօր մեռելոց է. մասնակցեք պատարագին, թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորին. Հայր Զաքարիա Այսօր, 10:38 2024թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:31 Զոհերի թիվն անցնում է 50-ը․ երկրաշարժ՝ Տիբեթում (Տեսանյութ) Այսօր, 10:20 Բյուրեղավանի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ ավտոմեքենա է այրվել Այսօր, 10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն Այսօր, 10:09 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:56 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը