23/01/2018 09:49
Կոլերով. Եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի լինել վարչապետ, ես շատ կզարմանամ. «Ժողովուրդ»
Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ բացահայտում է արել՝ պնդելով, որ այս տարվա ապրիլից ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը:
Քաղաքագետի խոսքով՝ սա հստակ է, Ռուսաստանն այսպիսի ազդակներ ստացել է ՀՀ-ից:
«Եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի լինել վարչապետ, ես շատ կզարմանամ: Դա հավասար կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականին և իշխանությունից հեռանալուն, ինչին հավատալ ես չեմ կարող»:
Ինչ վերաբերում է Հայաստանի ապագա նախագահին, Կոլերովը հայտարարել է. «Սա արդեն կարևոր չէ, քանի որ Սահմանադրությամբ նրան ձևական ֆունկցիաներ են տրված: ՌԴ-ի համար լրիվ միևնույն է, քանի որ նախագահի ֆունկցիան ձևական է: Նրա դերը զրոյական է»:
Կոլերովը, թերթի զրույցում, անդրադարձել է նաև գործող վարչապետ Կարեն Կարապետյանին` ասելով. «Նրան որպես ռուսամետ գործիչ կամ Ռուսաստանի մարդ համարել են հենց Երևանում: Պաշտոնական դեմքերից ոչ մեկ այդ մասին ՌԴ-ում չի ասել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: