23/01/2018 11:10
Համոզված եմ, որ այս լսումները արդյունավետ կլինեն. Բաբլոյան
Առանձին ապրանքատեսակների գնաճի հետ կապված հասարակական շրջանակներում մտահոգություններ կան, ինչը մեղմ ասած, չի կարող անտարբեր թողնել Ազգային ժողովին, այսօր խորհրդարանում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Համոզված եմ, որ այս լսումները արդյունավետ կլինեն», - հայտարարեց ԱԺ խոսնակը։
Նա հույս հայտնեց, որ լսումների ժամանակ բանախոսները տարբեր ապրանքների գների աճի հետ կապված փաստերը, խնդրի կարգավորման հետ կապված առաջարկները կներկայացնեն հիմնավորված։
Լսումներին ներկա են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ։